Կառավարությունը 100,000 դրամի միանվագ նպաստի ձևով օգնություն կտրամադրի հղի կանանց, ովքեր մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30-նն ընկած ժամանակահատվածում: Այս մասին կառավարության նիստին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ ծրագրից օգտվելու համար հղի կնոջ ամուսինն այդ ընթացքում նաև այլ աշխատանքի չպետք է ացած լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումը վերաբերելու է բոլոր հղի կանանց և չի սահմանափակվի՝ կապված ամուսնու աշխատանքային ոլորտից:

Նա հորդորել է ավելի ճկուն դարձնել աջակցության շրջանակը և օժանդակություն տրամադրել նաև միայնակ հղի կանանց:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հասցեական աջակցության փաթեթներ է մշակում սոցաջակցություն ունեցողների և տնտեսվարողների համար: