Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: