Հունահռոմեաճակ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Աշխարհում կորոնավիրուսից արդեն 19000 մարդ է մահացել, Հայաստանում արտակարգ դրություն է, արդեն խստացված ռեժիմով, սակայն ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման, էլ չեմ ասում տնտեսական հետևանքների դարդ ու ցավի քննարկումը, նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով։ Որքան փոքրհոգի կարող է լինել մարդը, որքան ոչ իր տեղում։ Օլիմպիադան դեռ կլինի և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը։ Աստված պահապան մեր ազգին»,- գրել է Չալյանը։

Հիշեցնենք, որ նույն քաշային կարգում հանդես է գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը: Մարչզական խորհրդի որոշմամբ Տոկիո-2020-ին պետք է մասնակցեր հենց Չալյանը: