Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Այդ մասին ասվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։

Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Թույլատրվում է նաև հանել կենցաղային աղբը։ ԱՅս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Առաջիկայում տնից դուրս գալու համար կպահանջվի հատուկ թույլտվություն, որը կտրվի ըստ Մոսկվայի իշխանությունների սահմանված կարգի։

Տնային ռեժիմը չի արգելում քաղաքացիներին մեկնել քաղաքից կամ ժամանել։