ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով տեղաշարժի խիստ սահմանափակման ժամկետը մարտի 31-ին է լրանում և սահմանափակումը վերացնելու հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն այդ ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև մարտի 31-ը ցանկացած օրվա վիճակագրություն նշանակություն կունենա այդ օրը կայացվելիք որոշման վրա: Ըստ այդմ, պետք է սպասել, որ այդ հարցի պատասխանը կլինի այն օրը, երբ որոշում կկայացի»,- ասել է Գրիգորյանը: