ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուս.գործընթացում չընդգրկելուց՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։

«Առաջարկվել է արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:

Միաժամանակ, այն ուսանողներին, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, կտրամադրվի վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասվում է նախարարի գրառման մեջ։