Վրաստանում կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարվել, քաղաքացիները ժ. 21:00-ից մինչև առավոտվա 6-ը փողոց դուրս գալ չեն կարող, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Էկո Կավկազա»-ն:

Նշվում է նաև, որ կսահմանափակվեն 3-ից ավելի մարդկանց հավաքները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով:

70-ից բարձր տարիքի քաղաքացիներին կարգելվի տնից դուրս գալ՝ բացառությամբ մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ հիվանդանոց գնալը: