Բոլորին հայտնի է, որ չնայած ամբողջ աշխարհին սպառնացող կորոնավիրուսին և տարածաշրջանում այդ վիրուսի տարածման վտանգին, վաղը մարտի 31-ին այնուամենայնիվ Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Արցախում սպասվող ընտրությունների հավանական ընթացքին և արդյունքներին է անդրադարձել «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» Հասարակական կազմակերպության վերլուծական խումբը։

Այսպիսով ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ․

«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախի Հանրապետությունում) տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Դրանք աննախադեպ են մի քանի պատճառներով․

Առաջինը՝ տեղի կունենա իշխանության լիակատար փոփոխություն, նոր Ազգային ժողովը և կառավարությունը (Արցախում չկա վարչապետի պաշտոն)։ 2007թ-ից բազմաթիվ տարիների նախագահ Բակո Սահակյանը մեկուկես տարի առաջ հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել նոր ընտրություններին։ Ի դեպ գործող ղեկավարը նախագահի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին պաշտոնապես չի աջակցում, ավելին՝ նրանցից ոչ մեկը չի համարվում նրա «հետնորդը»։ Այդ իսկ պատճառով ընտրությունների արդյունքների օրինականությունը բարձր է։ Ի դեպ, ըստ Արցախի նոր սահմանադրության՝ նախագահի լիազորությունները ընդլայնվում են։

Երկրորդը՝ ընթացիկ ընտրությունները ամենա մրցակցայինն են Արցախի գրեթե 30-ամյա պատմության մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է նախագահի 14 թեկնածու, ինչպես նաև 10 կուսակցության և 2 քաղաքական դաշինքների ընտրական ցուցակներ։ Նման իրավիճակը, անկասկած նվազագույնի է հասցնում վարչական ռեսուրսի օգտագործման հավանականությունը։

Երրորդը՝ այս ընտրությունները տեղի են ունենում Հայաստանում 2018թ-ի հեղափոխության արյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, երբ իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։ Եվ բնական է, որ Հայաստանի հետ քաղաքական նույն դաշտում գտնվող Արցախում նույնպես սպասվում է համապատասխան վերափոխում։ Յուրաքանչյուր պարագայում, այդ մասին է վկայում Հայաստանում տեղի ունեցած իշխանության փոփոխությունից հետո Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։

Արցախում նախընտրական պայքարի մասնակցող քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը հատուկ ուշադրություն են դարձնում կարդինալ փոփոխությունների անհրաժեշտությանը։ Միաժամանակ նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով քննադատում են գործող իշխանությանը։ Հատուկ շեշտվում են սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրները։

Չորրորդը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ որ հայտարարել է, որ Հայաստանը կդառնա Արցախում դեմոկրատական ընտրությունների անցկացման երաշխավոր։ ՀՀ վարչապետը մասնավորապես պնդում է․

«Ես հաստատել եմ իմ դիրքորոշումը կապված այն հարցի մասին, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ, անկախ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա շատ կարևոր է, և Հայաստանը այդ հարցում կաջակցի Արցախին»։

Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ բաց աջակցել նախագահի թեկնածուներից որևէ մեկին։

Նախագահական ընտրությունների ֆավորիտներն են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մաիլյանը և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Լիդերը համարվում է Արայիկ Հարությունյանը։ Համեմատած մյուս ֆավորիտների հետ, Արայիկ Հարությունյանը չունի ֆինանսական մեծ ռեսուրսներ, և ունի Արցախում ամենամեծաքանակ քաղաքական ուժը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը մասնաճյուղեր ունի Արցախի բոլոր շրջաններում։ Արայիկ Հարությունյանն արդեն երկար տարիներ է ունի մեծ բիզնես և համարվում է Արցախի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Այնուամենայնիվ, այս ամենը հենց առաջին փուլում չի երաշխավորում նրան հաղթանակ։ Ոչ պաշտոնական հարցումները վկայում են, որ նախկին վարչապետին աջակցում է նախագահական ընտրություններին մասնակելու մտադրություն ունեցող քաղաքացիների ոչ ավելին քան 35 տոկոսը։

Ինչպես հայտնում են տեղեկացված աղբյուրները, հայկական ղեկավարությունը դրականորեն է վերաբերվում Հարությունյանին։ Հարությունյանն իր կողմից Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնին ընտրվելու օրվանից սկսած անխոս աջակցում է նրան։

Ինչպես նշում են նույն աղբյուրները՝ պաշտոնական Երևանը դեմ չէ նաև երկրորդ ֆավորիտ Մասիս Մաիլյանի՝ Արցախում ղեկավար դառնալուն։ Ի տարբերություն իր մրցակցի, գործող արտաքին գործերի նախարարը բացարձակ հեռու է խոշոր բիզնեսից։

Նա երկար տարիներ մասնագիտորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Մաիլյանը Արցախի ԱԳՆ-ի ստեղծման առաջին օրերից աշխատել է այդ կառույցում, հասել է նախարարի տեղակալի պաշտոնին։ Այնուհետև հիմնել և ղեկավարել է ոչկառավարական կազմակերպություն՝ «Արցախի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հասարակական խորհուրդ»։ Վերջին տարիներին նա վերադարձել է ԱԳՆ, որպես ղեկավար։ Ի դեպ նշենք, ոչ պակաս կարևոր և հետաքրքիր փաստ՝ Մասիս Մաիլյանը 90-ական թթ-ին ընդգրկված էր ղարաբաղյան կոնֆլիկտի հարցի կարգավորման թեմայով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության կազմում։

Մաիլյանի դիրքորոշումը միանշանական ամրապնդվել են այն բանից հետո, երբ նրա թեկնածությանը որոշեց աջակցել ԼՂՀ-ի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Բաբայանը դատապարտված է եղել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպման համար։ Վերջին տարիներին նույնպես դատապարտված է եղել, այս անգամ Հայաստանում։

Մինչև վերջերս Բաբայանը մտադիր էր ինքն անձամբ մասնակցեր սպասվող նախագահական ընտրություններին, իսկ նրա աջակիցների նախաձեռնող խումբը ամբողջ Արցախում հավաքել էր 20․000 ստորագրություն՝ ընտրություններին նրան առաջադրելու համար(Արցախում ընտրողներին ընդհանուր թիվը կազմում է 103․000 մարդ)։

Այնուամենայնիվ գեներալին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, քանի որ 2006թ-ին ինքն անձամբ է դուրս եկել գրանցումից, իսկ նրա ազգանունը չկա թեկնածուների ցուցակում։ Բաբայանը բավականին խարիզմատիկ է և օգտվում է «ուժեղ ձեռքի» և կարգի ու կանոնի կողմնակիցների աջակցությունից։ Որպես պատերազմի հերոս նա ունի հեղինակություն նաև որոշ զինվորականների շրջանում։

Եվս մեկ ռազմական գեներալ՝ Վիտալի Բալասանյան, ով կարող է մրակցություն ստեղծել Հարութունյանի և Մաիլյանի համար։ Ակնհայտ է, որ այդ թեկնածուն անցանկալի է պաշտոնական Երևանի համար, քանի որ Բալասնյանը կտրուկ քննադատում է Փաշինյանին և նրա թիմին։ Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին գեներալին համարում են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թեկնածու (առաջինն այժմ կալանավորված է, իսկ երկրորդը՝ գործով որպես մեղադրյալ, խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրություն). Այնուամենայնիվ գեներալն ինքը չի էլ թաքցնում, որ համարվում է նրանց կողմնակիցը։ Փորձագետների գնահատմամբ՝ Բալասանյանի հաղթանակն ընտրություններում գրեթե բացառվում է։

Ինչպես կանխատեսում են բազմաթիվ փորձագետներ և դիտորդներ՝ նախագահական ընտրություններում երկրորդ փուլի անցկացման հավանականությունը շատ մեծ է, և Արայիկ Հարությունյանը ու Մասիս Մայիլյանը կարող են շարունակել պայքարը»: