Ռոջեր Ֆեդերերը Laureus ակադեմիայի վարկածով ճանաչվել է 2017թ․-ի լավագույն մարզիկ: 36-ամյա շվեյցարացի թենիսիստը 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, հայտնում է Laureus-ի պաշտոնական կայքը։

Հավակնորդների թվում էին նաև՝

-Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն,

-իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը,

-հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը,

-Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն,

-աթլետ Մո Ֆարան։

Ռոջեր Ֆեդերերին բաժին է հասել նաև «Տարվա վերադարձ» մրցանակը։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, իսկ Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» ակումբը տարվա լավագույն թիմն է։ «Մերսեդեսն» առաջ է անցել Մադրիդի «Ռեալից» ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտից»։