Նոր կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ հավելելով, որ անձը եղել է կարանտինի մեջ և ոչ ոքի հետ չի շփվել։

«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել ՀՀ արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»,- ասվում է գրառման մեջ։