Արցախի բուժհիմնարկներում Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացի է մեկուսացված։ Հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։