ՀՀ-ում իրավիճակի սրացման պարագայում կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար ոչ միայն Մարզահամերգային համալիրն է նախատեսվել, այև երկրի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալի վերածվել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, որ հնարավոր է հիվանդանոցներում, մարզադահլիճներում պացինետներին տեղ չլինի, և դրանով է կարևոր մեր պատասխանատվության զգացումը՝ դա թույլ չտալու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե նման իրավիճակ առաջանա, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրան՝ ինչպես արհավիրքի, ջրհեղեղի, պատերազմի։

Նախարարի խոսքով՝ համաճարակը ոչնչով չի տարբերվում մյուս զանգվածային արհավիրքներից։