Մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Լյուիս Գիլբերտը՝ 97 տարեկան հասակում: Նա ավելի հայտնի էր որպես Ջեյմս Բոնդի մասին երեք ֆիլմ հեղինակ։

Լյուիս Գիլբերտը ծնվել է 1920թ․-ին: 1967թ․-ին Գիլբերտը հանդես է եկել որպես «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմի ռեժիսոր, 1977թ․-ին նկարահանել է «Լրտեսը, որը սիրում է ինձ» ֆիլմը, 1979թ․-ին՝ «Լուսնային մրցարշավորդը», «Ուրվականների տունը», «Շիրլի Վալենթայն» և «Էլֆի» ֆիլմերը:

Վերջին ֆիլմը «Օսկարի» հինգ անվանակարգ է ստացել, արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակին, ինչպես նաև՝ «Ոսկե գլոբուսին» և BAFTA մրցանակին:

Ջեյմս Բոնդի մասին 24 պաշտոնական ֆիլմ և երկու ժապավեն է առկա, որոնք չեն մտնում վավերականների մեջ: