Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ կան և նրանց թիվն ավելանում է։ Այս մասին գրում է ՊարԱրմենիան-ը։

«Ցավալի է և անխուսափելի բուժաշխատողների թվի ավելացումը։ Նաև զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ իրենց կենցաղային շրջանակում, որը պարզվում և մեկուսացվում է։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է և պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ԱՆ հիվանդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակված 14 աշխատողի առողջականին, նախարարը նշել է, որ նրանք լավ են, նրանց այժմ այլ մասնագետներ են փոխարինում: