Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Այս մասին հայտնել է Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ըմբշամարտում թեժ մրցակցություն էր ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև, սակայն առաջնությանը մեկնելու է Կարապետ Չալյանը:

«77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին, և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը: