Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ աջակցություն է տրվելու այն մարդկանց, ովքեր ստիպված են ամեն օր աշխատանքի գնալ տաքսիով, պատասխանել է․

«Աջակցության մեխամիզմ դեռ չունենք, եթե լինի, կհրապարակենք»:

Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմ չունեն այն անձանց համար, ովքեր չվճարվող արձակուրդի մեջ են եղել, այսինքն՝ չեն վարձատրվել և աշխատանքից չեն ազատվել:

Նախարարը հիշեցրեց, որ նախարարությունը «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախաձեռնութամբ է հանդես եկել․ դրանով առաջարկում են վճարել փաստացի կատարված աշխատանքի համար: