Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս ահազանգ էր ստացել Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվող ժամկետանց կոնֆետների մասին:

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել: