Դատապարտյալների բժշկական սպասարկման համար առանձին ՊՈԱԿ կստեղծվի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և ծառայությունների մատուցման նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստում:

ՊՈԱԿ-ին թույլատրվելու է նաև՝

-բժշկական օգնության և սպասարկման իրականացում (բացառությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակների),

-առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացում,

-կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն և այլն: