ՀՀ-ում կորոնավիրուսից 7-րդ մահվան դեպքն է գրանցվել․ Նա 76 տարեկան էր
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 76-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից․
«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է նա։
Սա ապրիլի 2-ի ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է, ընդհանուր առմամբ մահացել է 7 մարդ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում