Փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին փորձնական չվերթն է կատարել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 17:00-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 58 րոպե:

Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է:

Մարտի 2-4-ը և 8-11-ը գնացքն աշխատելու է անվճար: