Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ պարետի ցուցմամբ Երևանում բուժաշխատողների համար ավտոբուսներ կգործեն։

«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության մոտ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը։ Տեղափոխումը կիրականացվի դիտարկված թվով 40 երթուղիներով՝ օրական 3-անգամյա ռեժիմով»,- ասվում է գրառման մեջ։