Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրապարակել է մարզում կորոնավիրուսի արձանագրված դեպքերն՝ ըստ համայնքների․

«Ապրիլի 2-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսի 158 հաստատված դեպք կա»։

Մարզպետի ներկայացրած տվյալների համաձայն՝ Արարատի մոտ 30 բանակվայրում արձանագրված դեպքեր կան։

Մարզում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մասիս քաղաքում, այնտեղ 18 վարակակիր կա, մարզկենտրոն Արտաշատում 15 հոգի է վարակված, Վեդիում՝ 13։ Գյուղերից տասնյակից ավելի վարակակիրներ կան Մխչյանում, Նոր Կյուրինում, Նոր Խարբերդում։

Սարգսյանը հորդորել է մնալ տանը։