Համացանցում է հայտնվել Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի 5 լավագույն գոլերը ներկայացնող տեսանյութը: Այն տեղադրել է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։

Լավագույն հնգյակում են՝

-Յոշինորի Մուտոյի («Մայնց»),

-Վենսան Կոզիելոյի («Քյոլն»),

-Անդրեյ Կրամարիչի («Հոֆենհայմ»),

-Գուիդո Բուրգշատլերի («Շալկե),

-Քրիստոֆ Կրամերի («Բորուսիա Մ․») դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո առաջատարը 60 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»։