Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությանը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատում է երկու ուղղությամբ՝ պարետատան միջոցով և սոցիալական ու տնտեսական միջոցառումների ընդունմամբ։

Վարչապետը հիշեցրել է, որ Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։