Ռուսաստանում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ ՌԴ-ում դեսպան Վարդան Տողանյանին հղում անելով։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասել է դեսպանը։

Տողանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։ Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Նրա ամուսին, ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը հոսպիտալացված է։