Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ապրիլի 4-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում, նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

«Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- գրել է նա։