Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև չունի նույնիսկ ջերմություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,- ասել է Փաշինյանը: