Սաուդյան Արաբիայի կանայք՝ այսուհետ իրավունք կունենան ծառայել բանակում: Այդ մասին հայտնել է Khaleej Times-ը:

Նրանք այսուհետ կարող են դիմում ներկայացնել բանակում թափուր տեղերի համար և աշխատանք ստանալ թագավորության ԶՈւ շարքերում՝ Էր Ռիադում, Մեդինայում և Ալ Քասիմեում:

Ապագա ծառայողները պետք է համապատասխանեն 12 պահանջի՝

-բանակում ծառայել ցանկացողները պետք է լինեն 25-35 տարեկան,

-ունենան միջին կրթություն (ավարտած),

-նրանք պետք է հովանավոր տղամարդ ունենան՝ ամուսին, հայր, եղբայր կամ որդի,

-նրանց հետ միասին կանայք պետք է լինեն այն նույն գավառի բնակիչ, որտեղ պատրաստվում են աշխատել, և այլն: