Հուլիսի 1-ից դեղատոմսով կվաճառվեն նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը
Հուլիսի 1-ից դեղատոմսով կվաճառվի ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1-ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ։
Մեր երկրում այս տարվա վերջում արդեն իսկ գրանցված 4700 անուն դեղերից 2700-ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեղատոմսով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում