ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանտային նավերի խումբը փետրվարի 28-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով։

Առկա տվյալներով՝ Միջերկրական ծովի ջրատարածք են մտել «Իվոձիմա» ունիվերսալ դեսանտային նավը, «Նյու Յորք» դեսանտա-ուղղաթիռային նավ-նորոգարանը, «Օուք Հիլ» դեսանտային նավ-նորոգարանը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մատակարարման «Ուիլյամ Մաքլին» նավը:

Դեսանտային նավերը, որոնցում տեղաբաշխված են 2,5 հազար ծովային հետևակայիններ, ուղևորվում են Միջերկրական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության գոտի: