Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը քիչ առաջ ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել։

«Այսօր ապրիլի 7-ին, ռուսական «Red Wings» ավիաընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացնելու է երկրորդ չարտերային չվերթը դեպի Երևան»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ավիաընկերությունը տարհանել է ՀՀ քաղաքացիների առաջին խմբին:

Դեսպանությունը հայտնել է, որ չվերթը կայանալու է 15:40-ին, ու Երևան ժամանելուն պես քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից էլ տեղեկացրել են, որ ժամանումը նախատեսված է Երևանի ժամանակով 19:25-ին: