Համաձայն Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման՝ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018թ․-ի մարտի 17-ը: Այս մասին կառավարության նիստին հիշեցրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նշելով․ «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել»:

Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին` մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը և անխափությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն, նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև` ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը: