Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարի շրջանակում Կառավարության նախաձեռնած 9 միջոցառման շրջանակում՝ ապրիլի 6-ի դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ տնտեսական և սոցիալական աջակցությունը բաշխվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են սպասվում և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով։ Նա նշել էր նաև, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։

Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։