Ժնևի և Էդինբուրգի օդանավակայանները մարտի 1-ին անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը սաստիկ ձյան տեղումների պատճառով։

Իռլանդիայում եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանված: Բոլոր դպրոցները փակ են, երկրի բնակիչներին հանձնարարված էտնից դուրս չգալ մարտի 1-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 2-ի կեսօրը:

Իռլանդիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ ցածր ջերմաստիճանը կպահպանվի ողջ օրվա ընթացքում,իսկ ձյունն ու քամին կշարունակվեն: Դուբլինում ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի -4 աստիճան: Մեծ Բրիտանիայում շարունակվում են ցրտերը։ Այժմ դրանք ուղեկցվում են «Էմմա» փոթորկով, որն իր հետ բերել է ձնաբքեր, սառցանձրևներ և ուժեղ քամի:

Ֆրանսիայի 56 դեպարտամենտներում վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանվել ձյան տեղումների պատճառով: Նիդեռլանդներում օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են եղանակային վտանգի «դեղին» մակարդակի մասին, ջերմաստիճանը կարող է իջնել ըստ Ցելսիուսի -15 աստիճան: Իտալիայի քաղաքներում դարձյալ ձյուն է տեղում, ձյան առավել առատ տեղումներն սպասվում են Թուրինում, Կունեո, Բոլոնիա, Պարմա և Ռեջո Էմիլիա քաղաքներում: