Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Այս մասին տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Հիշեցնում ենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020թ-ի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: