McLaren ընկերության մասնագետները Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոսրահի շրջանակում կներկայացնեն Senna հիպերքարի հատուկ տարբերակը՝ ածխածնային թափքից: Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ։

Նորագույն երկդռնանի մեքենայի թափքը կազմված է 67 մասից, որոնց պատրաստման համար ծախսվել են հազարավոր ժամեր: McLaren Senna-ն համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 800ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, որը 0/100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.8 վայրկյանում: Այն ընկերության պատմության մեջ ամենաարագընթաց ճանապարհային մեքենան է, որ երբևէ եղել է: Մեքենան կարտադրվի 500 օրինակով, որոնք նախապես արդեն վաճառվել են: