ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցությանը։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։

Միջոցների մի մասը կուղղվի ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցելուն, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժածների սոցիալական և հումանիտար օգնությանը, ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

ԵՄ արձագանքը հետևում է Team Europe-ի մոտեցման տրամաբանությանը։ Այն միտված է ԵՄ բոլոր ինստիտուտների ներդրումների ներգրավմանը և դրանց համալրմանը ԵՄ անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մոբիլիզացված ռեսուրսներով: Միասնական աշխատանքի արդյունքում՝ Team Europe-ն ի զորու է ներգրավել կրիտիկական զանգված, որը քչերին է բնորոշ: