Կորոնավիրուսով վարակված ունեցող 4-ամյա երեխային Երևանի համալսարանական հիվանդանոցում դիմածնոտային վիրահատություն են անցկացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին։ Դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է»,- ասվում է գրառման մեջ: