Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 179-ի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով ընդհանուր առմամբ 10 դեպք կա։