Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով կտարհանի ԱՄՆ-ից 79 վրացի և 35 հայ աշակերտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Հատուկ չվերթը կկայանա ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ից ինքնաթիռը սկզբից կմեկնի Դոհա, այնտեղից՝ Թբիլիսի։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ այդ երթուղին համաձայնեցված է երեխաների ծնողների հետ, գրում է Sputnik Georgia-ն։

«Մինչև Դոհա չվերթն իր վրա է վերցնում ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի թռիչքը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- ասել է Գախարիան։

Նա հավելել է, որ հայ երեխաների տեղափոխումը կիրականացվի հայկական կողմի խնդրանքով։