«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է «Catalunya Ràdio»-ն։

Կատալոնական ակումբը երկար բանակցություններից հետո համաձայնեցրել է պայմանագիրը 26-ամյա ֆրանսիացու հետ և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր Գրիզմանի` «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին։ Սակայն ի հակառակ բոլոր տարածված լուրերի ակումբը հերքեց այդ տեղեկատվությունը, իսկ «Աթլետիկոն» բողոք ներկայացրեց ՖԻՖԱ: