ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ջանքեր է գործադրում արտագնա աշխատանքի մեկնած և, ստեղծված իրավիճակի հետևանքով, գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

«Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլ.հասցեին։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։ Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,- հայտնում են դեսպանությունից։

Հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը ռուսաստանաբնակ հայրենակիցներից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՌԴ–ի տարբեր շրջաններում աշխատանք կա շինարարական ոլորտում։

Անհրաժեշտության դեպքում գործատուները քաղաքացիներին կտեղափոխեն ՌԴ-ի տարբեր շրջաններ։