Կանադահայ համայնքը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կոգեկոչի առցանց։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իրենց էջերում կհեռարձակեն ոգեկոչման արարողությունը։

Հեռարձակումը կլինի ապրիլի 24-ին` ժամը 12։00-ին։ Ուղերձներով հանդես կգան համայնքի ղեկավարները, հոգևորականները, քաղաքական գործիչներ: Կցուցադրվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ցեղասպանությանը Կանադայի արձագանքի և ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին: