Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք կա՝ մեկն ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է՝ հավելելով, որ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոնի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդները:

«Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորումն անցնելը բուժօգնության կարիք է ունեցել»,- հավելել է մարզպետը։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Այս ընթացքում մարզում գրանցվել է մահվան և ապաքինման մեկական դեպք:

Վարակակիրների ճնշող մեծամասնությունը Գյումրիից են:

Մարզպետը նշել է, որ մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու նրանց հետ շփված անձանց մեկուսացումը: