Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի օժանդակություն ստանալու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չի քննարկվում Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի համար օժանդակություն ստանալու հարցը, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- ասել է նա:
Նաղդալյանը նաև հայտնել է, որ Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 70 քաղաքացի, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ, Վրաստանի տարածքով կտեղափոխվի ՀՀ։
Քաղաքացիները Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում