Խրիմյան Հայրիկի 200-ամյակի առթիվ «Երևանյան պատմություններ» ֆեյսբուքյան էջում ներկայացվել է եզակի ցուցանմուշ Էջմիածնի պատմաազգագրական թանգարանից։

«Սա Հայաստանում պահպանված ամենահին տպագրական մեքենան է՝ արտադրված 1809թ. Անգլիայում: 1894 թ. Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան նվիրել է այս տպագրական մեքենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին:

1868-1919 թթ. լույս են տեսնում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի առաջին պաշտոնական հրատարակությունը՝ «Արարատ» ամսագիրը, հոգևոր, ծիսական և այլ գրականություն:

Հետագայում տպագրական մեքենան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից տեղափոխվել է քաղաքային տպարան, իսկ 1970-ական թթ. վերջին՝ Էջմիածնի պատմաազգագրական թանգարան, որտեղ էլ մինչ օրս պահպանվում և ցուցադրվում է»:

Լուսանկարները՝ «Երևանյան պատմություններ» ֆեյսբուքյան էջից