Դուբայն աշխարհի ամենաշքեղ քաղաքներից մեկն է, որտեղ կարելի է ականատես լինել տեխնոլոգիական առաջընթացի ամենահետաքրքիր ձեռքբերումների, տեսնել առանձնահատուկ լուծումներով աներևակայելի կառույցներ։ Եվ շատ շուտով քաղաքում կբացվի բացառիկ վիրտուալ իրականության այգի:

Զվարճանքի նոր վայրում իրենց համար ժամանցի տարբերակներ կգտնեն բոլոր տարիքի մարդիկ՝ երեխաներից մինչև մեծահասակներ: Այգու այցելուները հնարավորություն կունենան խաղալ, զվարճանալ, շփվել մեկը մյուսի հետ վիրտուալ իրականության պայմաններում:

Վիրտուալ այգին բացվելու է 2018թ.-ին առաջին կեսին՝ Dubai Mall-ում: