«Ինձ թվում է` պարենային մեծ դեֆիցիտ չի լինի». Փորձագետ
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Նոյյան Տապան»-ի եթերում նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված որոշ սննդամթերքներ շատ են թանկացել.
«Ամբողջ աշխարհում է այդպես, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդ խնդիրը»,- ասել է նա:
Հարցին, թե այս ժամանակահատվածում հնարավո՞ր է, որ Հայաստանն ունենա պարենային դեֆիցիտ, Չիլինգարյանը պատասխանել է.
«Դա արդեն կախված է մեր կառավարությունից: Հուսով եմ, կառավարությունը կաջակցի նաև գյուղատնտեսությանը, մեր գյուղացուն, որպեսզի ինչ-որ բան արտադրվի մեզ մոտ: Եթե խնդիրներ էլ լինեն, պետք է շատ նվազ խնդիրներ լինեն...: Ինձ թվում է` մեծ դեֆիցիտ չի լինի: Կարող է նույնիսկ ընդհանրապես դեֆիցիտ չլինել: Դա կախված է նրանից, թե այս վիրուսի հարցը ինչպես կլուծվի, դեռ չգիտենք, թե մեր երկրում ինչ ընթացք կստանա այն: