Թուրքագետ, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարությանը, «Նոյյան տապան»-ի եթերում ասել է․

«Էրդողանի այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից: Սա մեսիջ է, որն ուղղված է ներքին լսարանին»։

Փորձագետի խոսքով՝ այդ քայլով փորձ է արվում Թուրքիայի քաղաքացիներին ցույց տալ, թե իրենք այնքան են բավարաված դեղորայքով և մնացած այլ անհրաժեշտ պարագաներով, որ նույնիսկ կարող են օգնել հարևան երկրներին:

«Միանշանակ, մենք պետք է արձագանքենք այդ հայտարարությանը: Այդ արձագանքը պետք է լինի հուժկու՝ միանշանակ, չենք ընդունում այդ առաջարկը, ինքներս մեզ բավարարում ենք ամեն ինչով: Մենք պետք է կարողանանք տալ այնպիսի պատասխան, որը կչեզոքացնի Էրդողանի այն մտադրությունները, որն ունեցել է այդ առաջարկներն անելիս»:

Թուրքագետի խոսքով՝ հենց Թուրքիան այսօր ունի օգնության կարիք. բժշկական սարքերի պակաս կա: