Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից երկուսը ջերմում են: Նրանք առնչվում են Միրիկ համայնքում արձանագրված դեպքին, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

6 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Ավելի ուշ փորձանմուշ է վերցվել ևս 3 քաղաքացուց:

Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել: